«Հետք». Ֆրանսիացի լրագրողների խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը զոհվել է
Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։ Լրագրողներին Արցախում ուղեկցող, անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ լրագրողների խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է, լրագրողները վիրավորվել են։
«Le Monde»–ի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը և Ռաֆայել Շարլզը Ստեփանակերտ են ժամանել սեպտեմբերի 30-ին։ Մայրաքաղաքում աշխատելուց հետո՝ հոկտեմբերի 1-ին, լրագրող Հերմինե Վիրաբյանի հետ այցելել են Մարտունի քաղաք։ Որոշել էին այցելել վնասված տներ, զրուցել մարդկանց հետ։ Մարտունիում նրանց է միացել տեղացի մի երիտասարդ՝ Գրիշա անունով, որը տեղանքին ծանոթ էր։
Լրագրողների խումբը պետք է այցելեր 5 տուն։ Առաջին տանը նկարահանումներն ավարտել են և դուրս եկել։ Փորձել են մոտենալ «Press» տարբերանշանով մեքենային, երբ արկերի ձայն են լսել երկնքում։ Մի պահ մտածել են, թե ձայնը հեռվից է լսվում, սակայն արագ կողմնորոշվել և տարբեր ուղղություններով վազել են։
«Մեր շոկային դեմքերը ֆիքսեցինք ու հասկացանք, որ մեզ մոտ է գալիս, մեզ թվացել էր մի պահ, որ հեռվում է տեղի ունենում։ Մենք սկսեցինք վազել անկանոն, առանձին էինք վազում, հետո ես ձայներ լսեցի, գոռգոռոցներ։ Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին՝ help, help (օգնություն-հեղ։)»։ Պտտվեցի և տեսա, որ նրանք ընկած էին գետնին ու մեկի դեմքը ամբողջությամբ արյան մեջ էր»,– կատարվածը նկարագրեց Հերմինե Վիրաբյանը։
Արյունոտ դեմքով լրագրողը Ալան Կավանն է եղել, որին տեղափոխել են Ստեփանակարետի հիվանդանոց՝ վիրահատման։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ «Le Monde»-ի մյուս լրագրողը՝ Ռաֆայելը, ոտքի շրջանում է բեկորային վիրավորում ստացել։ Նրան Մարտունի քաղաքի հիվանդանոցում են վիրահատում։ Հիվանդանոցում գտնվելու ժամանակ Հերմինե Վիրաբյանը կրկին պայթյունի ձայներ է լսել։ Բայց քանի որ ճանապարհն անվտանգ չի եղել, և Ռաֆայելի առողջական վիճակն էլ ծանր չի եղել, որոշել են նրան հենց Մարտունիում վիրահատել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Հուսամ միջազգային լրագրողական կազմակերպությունները կլինեն շատ ավելի հասցեական. Զոհրաբյան
- Մակրոնը բժշկական ինքնաթիռ է ուղարկում՝ իր լրագրողներին տարհանելու համար
- Ադրբեջանի կողմից Արցախում լրագրողներին հրետակոծելը վկայում է տարբերակում չդնելու մասին. ՄԻՊ
- Արցախում՝ վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան
- Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախում Agence France-Presse -ի լրագրողներին տեղափոխող մեքենային
- Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորում է ստացել 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը
- Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են 2 լրագրողներ Le Monde-ից
- Աննա Նաղդալյան․ Այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են մոտ 200 օտարերկրյա լրագրողներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին