Արսեն Ավակով․ Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին:
«Իսկ ահա բժշկական օգնություն՝ դեղահաբեր չափազանց երևակայություն ունեցող պատգամավորների համար, պետք է փնտրել ամբողջ երկրով»,-գրել է Ավակովը թվիթերում։
Նշենք, որ Զելենսկու կուսակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին, հավելելով, որ արդեն օգնություն են տրամադրում ինչպես իրավական ոլորտում, այնպես էլ ռեսուրսների ոլորտում։
Украина не будет оказывать военную помощь в азербаджано-армянском конфликте ни одной из сторон.
— Arsen Avakov (@AvakovArsen) October 2, 2020
А вот медицинскую помощь - таблетки для слишком уж фантазирующих депутататов надо бы поискать всей страной..