Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել. Բեգլարյան
Այսօր Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել։ Ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով, սեպտեմբերի 27-ին ու հետագա օրերին էլ Ստեփանակերտը որոշակի հարվածներ ստացել է, բայց դրանք այս տրամաչափի զենքերից չեն եղել։
Արցախի ՄԻՊ -ի խոսքով, Ադրբեջանը, նախնական տվյալներով, ստացվում է մոտ 8 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, տուժել են քաղաքացիական օբյեկտներ ու քաղաքացիական բնակչություն։
Ա.Բեգլարյանն ասաց, որ Ստեփանակերտում գտնվող Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքն է լրջորեն վնասվել ու ակնհայտ է, որ այդ հարվածը դիտավորյալ և թիրախավորված կերպով է եղել՝ հաշվի առնելով հրթիռի դիպուկության աստիճանը։
«Այստեղ շատ կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին, ինչի հետևանքով նախնական 7 վիրավորներ կան քաղաքացիական բնակչության ու ծառայության աշխատակիցների շրջանում, որոնք միանշանակ զինծառայողներ չեն։ Վիրավորներից մի քանիսը բավականին ծանր վիճակում են գտնվում։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հասցված հարվածը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ակնհայտորեն առանց որևէ տատանման սա պատերազմական հանցագործություն է։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ»,- ասաց Ա. Բեգլարյանը։
Արցախի ՄԻՊ խոսքով, երբ որևէ էսկալյացիայի ժամանակ կամ որևէ նոր իրավախախտման ժամանակ Ադրբեջանը համապատասխան արձագանք չի ստանում կոշտ և օբյեկտիվ կերպով, ապա Ադրբեջանն իրեն ավելի ազատ, անկաշկանդ է զգում։
«Այդ տրամաբանության մեջ էլ պետք է տեսնենք այսօրվա դեպքերը։ Միջազգային հանրությունն այստեղ լուրջ անելիք ունի իր պարտականությունները կատարելու հարցում, այլապես Արցախում տեղի ունեցող և տեղի ունենալիք հնարավոր հումանիտար վտանգները, հումանիտար աղետը միանշանակ նաև միջազգային հանրության պատասխանատվության տակ է լինելու։
Հետևաբար, գոնե այս դեպքը՝ մարդասիրական գործառույթ իրականացնող մարմնին թիրախավորելը, չպետք է լուռ կերպով անցնի»,- նշեց նա։
Ա. Բեգլարյանն ասաց, որ Ադրբեջանը երեկոյան նախնական երեք հրթիռ արձակեց Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, տուժել են քաղաքացիական օբյեկտներ, քաղաքացիական բնակչություն։ Ըստ նախնական տվյալների, առնվազն չորս վիրավոր կա, առկա է նաև զոհ, բայց այս մասով, հավանաբար, վաղն ավելի մարմամասն տեղեկություն կհայտնեն։
Ըստ նրա, երկու բնակելի շենք շատ լուրջ վնասվել է, բարեբախտաբար, այդ պահին քիչ բնակիչներ են եղել այդ շենքերում։
«Ադրբեջանը շարունակում է թիրախային, նպատակային, դիտավորյալ հարձակումները քաղաքացիական բնակավայրերի, օբյեկտների նկատմամբ»,- ընդգծեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։
Ա. Բեգլարյանն ասաց, որ Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքի հետևանքով ևս արձանագրվել են վնասներ, տուժածներ չկան։
«Սա երեկվա դեպքի շարունակությունն է։ Լրագրողների նպատակային թիրախավորումը պետք է խստագույն արձագանք ստանա, քանի որ սա ոչ միայն քաղաքական-դիվանագիտական հարց է, այլև ուղիղ իրավական։
Քաղաքացիական բնակչության ու լրագրողների հանդեպ թիրախավորումը պատերազմական հանցագործություն է։ Առանցքային հարց է, որ միջազգային հանրությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի քաղաքացիական բնակչության ու լրագրողների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Կասկած ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների ուղիղ թիրախավարումը նպատակ ունի նաև լրագրողներին դուրս մղել պատերազմական գործողությունների հատվածից, որպեսզի լրագրողները հատկապես միջազգային, չկարողանան օբեյկետիվ կերպով ներկայացնեն իրավիճակը՝ ներառյալ ադրբեջանական Զինված ուժերի կողմից կատարվող պատերազմական հանցագործությունները քաղաքացիական բնակչության հանդեպ։
Իրականում այս ամենի մեկ այլ ասպեկտ է քաղաքացիական բնակչության հանդեպ ահաբեկումը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված մեթոդ է։ Ահաբեկման ուղիներից է, օրինակ, ԱԹՍ-ների լայնորեն կիրառումը քաղաքացիական բնակավայրերում։ Այս տեսանկյունից էլ Ադրբեջանը պետք է պատշաճ վարք դրսևորի»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Պետնախարար. Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում
- Առաջին կադրերը հրետակոծված Ստեփանակերտից
- Գրիգորի Մարտիրոսյան. Ստեփանակերտում զոհերի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են
- Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը․ Արտակ Բեգլարյան
- Ադրբեջանը ռազմական գործողություններ է վարում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով 10 վիրավոր կա
- Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտը
- ՊՆ ներկայացուցիչ. Ստեփանակերտին խփեցին
- Միջազգային հանրությունն ու մարդու իրավունքների ոլորտի կառույցները պարտավոր են անել այն, ինչի համար ստեղծված են. ՄԻՊ
- Հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ. Արբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայկողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են
- Մարտակերտ. Ադրբեջանի հրետակոծությունից տուժած տուն
- Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա
- Ստեփանակերտի ապաստարաններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան