Զելենսկու կուսակցությունը հայտարարում է Բաքվին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին
Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտարարել է նախագահ Զելենսկու կուսակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն։
«Ուկրաինան այսօր պատրաստ է աջակցել Ադրբեջանին տարբեր հարթակներում: Սա և՛ ռազմական, և՛ հումանիտար աջակցությունն է, ինչը հետագայում անհրաժեշտ կլինի: Սա ռազմական իրավիճակ է», - ասել է պատգամավորը։
Մարչենկոն համոզված է, որ «եթե հարցը սրվի, այդ ժամանակ Ուկրաինան կողքով չի անցնի»:
«Որքան գիտեմ, մենք արդեն օգնություն ենք տրամադրում ինչպես իրավական ոլորտում, այնպես էլ ռեսուրսների ոլորտում, խոսքը հումանիտար օգնության մասին է: Այսօր քննարկվում է ցուցակ կազմելու հարցը, թե կոնկրետ ինչ է պետք », - հավելել է պատգամավորը:
Ria-ն գրում է, որ հակամարտությունը սրվում է, քանի որ Ադրբեջանին ակտիվորեն աջակցում է Թուրքիան (ՆԱՏՕ-ի անդամ): Իր հերթին, Հայաստանն էլ ՀԱՊԿ անդամ է: