«Բարսելոնա» ակումբի նշանով գնդակը Մարտունիում փրկել է իսպանացի լրագրողի կյանքը
Հայաստանում Իսպանիայի դեսպանատունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ Արցախում իսպանացի լրագրողին հրետակոծությունից փրկել է «Բարսելոնա» ակումբի նշանով գնդակը:
«Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն օրեր առաջ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ: Նկարահանումների նպատակով այսօր այցելել է Մարտունի քաղաք ու ընկել ադրբեջանական հրետակոծության տակ: Նրան հաջողվել է փրկվել Բարսելոնայի ակումբի նշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել է նրա ուշադրությունը: Պաբլոն գնացել է այն նկարելու և հրետակոծության պահին նրան հաջողվել է բակում պառկել գետնին և փրկվել: Այդ մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջում»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան