Կանադայի վարչապետը պատրաստ է դադարեցնել զինամթերքի արտահանումը Թուրքիա
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը ասում է, որ պատրաստ է դադարեցնել ռազմական արտահանման թույլտվությունները ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիա, եթե հետաքննությունը պարզի, որ կանադական տեխնոլոգիան հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների: Այս մասին, globalnews-ի հաղորդմամբ, Շամպայնը խոստացել է կանադական մամուլին տված հարցազրույցում, քանի որ Թուրքիան բախվում է մեղադրանքների հետ, որ ներգրավված է այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված մարտերում:
ԱԳ նախարարը պատասխանել է զենքի վերահսկման դիտորդների, հայ կանադացիների և Նոր դեմոկրատների կոչերին՝ դադարեցնելու Burlington, Ont.-ի թիրախային սենսորի արտահանումը, որը, ըստ հաղորդումների, օգտագործվում է թուրքական հարձակվող անօդաչու թռչող սարքերում:
Թուրքիան, որը Կանադայի հետ ՆԱՏՕ-ի անդամ է, հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ նոր պատերազմում։
Շամպայնը և նրա բրիտանացի գործընկեր Դոմինիկ Ռաաբը մտահոգություն էին հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ և կոչ են անում նրանց խաղաղ բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան