Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է կորոնավիրուսի մասին. Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Կարեն Վրթանեսյանը հայաստանցիներին կոչ է անում հետևել հակահամաճարակային կանոններին։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կորոնավիրուսով վարակակիրների՝ վերջին օրերին արձանագրված թվերն ու գրել.
«327, 458, 491, 532... Վերջին չորս օրվա գրանցված վարակակիրների թիվն է։ Սա նույն վիճակն է, ինչ մայիսի վերջին օրերին էր, երբ մտնում էինք հունիս-հուլիսի ամենածանր փուլ։
Օրեցօր աճում է նաև փաստացի բուժվողների թիվը, այսինքն աճում է նաև հիվանդանոցային, նամանավանդ ռեանիմացիայի տեղերի զբաղվածությունը։
Այն ժամանակ, երբ ռազմաճակատից վիրավորների հոսք է, որոնց այդ տեղերը շատ են պետք և այդպես կարող է դեռ շաբաթներ շարունակվել։
Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։
Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք։ Այսպես եթե շարունակվի երկրորդ ալիքը շատ ավելի ծանր է լինելու, քան առաջինը, ընդ որում պատերազմի պայմաններում։
Հավատում եք, չեք հավատում, այս պահին կարևոր չէ... Կարո՞ղ եք գոնե մի քանի շաբաթ այդ կանոններին հետևել»։
Հարակից հրապարակումներ`
- 02.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- 01.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- 30.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
- 28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան