Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Առաքելությունը կատարված է
«Առաքելությունն ավարտված է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն ու հրապարակել ինքնաթիռի նկարը, որով Հայաստանից հայրենիք է տեղափոխվել Արցախում Ադրբեջանի կրակից Le Monde-ի վիրավորված ֆրանսիացի լրագրողը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը հրետակոծության էր ենթարկվել։
«Le Monde»–ի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը և Ռաֆայել Շարլզը Ստեփանակերտ են ժամանել սեպտեմբերի 30-ին։ Մայրաքաղաքում աշխատելուց հետո՝ հոկտեմբերի 1-ին, լրագրող Հերմինե Վիրաբյանի հետ այցելել են Մարտունի քաղաք։ Որոշել էին այցելել վնասված տներ, զրուցել մարդկանց հետ։ Մարտունիում նրանց է միացել տեղացի մի երիտասարդ՝ Գրիշա անունով, որը տեղանքին ծանոթ էր։
Լրագրողների խումբը պետք է այցելեր 5 տուն։ Առաջին տանը նկարահանումներն ավարտել են և դուրս եկել։ Փորձել են մոտենալ «Press» տարբերանշանով մեքենային, երբ արկերի ձայն են լսել երկնքում։ Մի պահ մտածել են, թե ձայնը հեռվից է լսվում, սակայն արագ կողմնորոշվել և տարբեր ուղղություններով վազել են։
«Le Monde»–ի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը երեկ Ստեփանակերտում վիրահատվել էր, այսօր տեղափոխվել Երևան՝ Էրեբունի ԲԿ, ապա «Զվարթնոց» օդանավակայան։
Հարակից հրապարակումներ`
- «Le Monde»-ի լրագրողներին տեղափոխում են Ֆրանսիա
- Արցախի նախագահն ու ԱԳ նախարարը այցելել են Le Monde պարբերականի վիրավորված լրագրողներին
- «Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան
- Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են
- Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախում Agence France-Presse -ի լրագրողներին տեղափոխող մեքենային
- Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են 2 լրագրողներ Le Monde-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան