Կարմիր գծերը հատված են․ Մակրոնը ՆԱՏՕ-ին կոչ է անում առերեսվել Թուրքիայի վարքագծին
Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովում նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ իրենք պարզել են, որ 300 զինյալներ լքել են Սիրիան՝ Գազիանթեփով Բաքու հասնելու համար: Մակրոնը նշել է, որ այս մարտիկները հայտնի են, նույնականացված են, և նրանք գալիս են ջիհադիստական խմբավորումներից։
«Ես չէի ցանկանա ձեզ ասել, որ դա կարմիր գիծ է, որովհետև այն հատված է: Կարմիր գիծը հատված է։ Սա անընդունելի է։ Ես հրավիրում եմ ՆԱՏՕ-ի գործընկերներին առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին»,-ասել է Մակրոնը, հավելելով, որ պետք է ճշմարտության երկխոսության ունենալ Թուրքիայի հետ։
Մակրոնը նշել է, որ առաջիկա օրերին խոսելու է Էրդողանի հետ։
«Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիայի պատասխանատվությունն է բացատրություն պահանջել»,-ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նշում է, որ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել են հարցի վերաբերյալ ու ունեն նույն մոտեցումները։ Մակրոնի խոսքերով, ջիհադիստների խնդիրը շատ վտանգավոր է նաև Ռուսաստանի անվտանգության ու տարածաշրջանի համար։
«Շատ կարևոր է, որ քննարկել հարցը Թուրքիայի հետ ու այն լուծել հնրավորինս շուտ»,-ասում է Մակրոնը։
.@EmmanuelMacron:Nous avons établi à partir de nos propres renseignements que 300 combattants ont quitté la Syrie pour rejoindre Bakou en passant par Gaziantep. Ces combattants sont connus, tracés, identifiés, et ils viennent des groupes jihadistes qui opèrent dans la rég. d'Alep pic.twitter.com/DDDQCRuI4I
— Hasmik Tolmajian (@tolmajian) October 2, 2020
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան