Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատն Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել
Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել, որում ասվում է, որ կիրակի, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, որը մի քանի ժամում տարբեր քաղաքներում հարյուրավոր մարդկանց՝ զինվորականների և քաղաքացիական անձանց մահվան պատճառ դարձել:
Բանաձևում ներկայացվում է ղարաբաղյան հակամարտության պատմությունն ու ընդգծվում, որ Հայաստանն ու Արցախը ձգտում են պահպանել ստատուս քվոն, մինչդեռ Ադրբեջանը փորձում է փոխել առկա իրավիճակը:
Մինսկի խմբի ղեկավարած բանակցային գործընթացը հաստատել է ուժի կիրառումից և ուժի գործադրման սպառնալիքից զերծ մնալու, տարածքային ամբողջականության և բնակչության ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության սկզբունքները:
Ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը կոչ են արել դադարեցնել մարտերը:
Անհրաժեշտ է, որ այս կոչին միանան բոլոր երկրները, որոնք ունեն դիվանագիտական, հյուպատոսական կամ առևտրային հարաբերություններ հակամարտող երկրներից որևէ մեկի հետ, քանի որ առճակատումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, հատկապես օտարերկրյա պետությունների` մասնավորապես Թուրքիայի հնարավոր միջամտության պատճառով, որը 1915 թվականին իրականացրել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ:
Պատգամավորների պալատը որոշում է․
1. Հանրապետության մեծարգո/Նորին Գերազանցություն/ նախագահին խնդրել փոխանցել Ադրբեջանին, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին Չիլիի ցանկությունը, առ այն, որ հարձակումները անմիջապես դադարեցվեն, և շարունակվի հակամարտության խաղաղ, իրավական և պատմական լուծման որոնումը` ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում` հետևելով միջազգային իրավունքին` ուժի կիրառման արգելքի իր սկզբունքների համաձայն, հարգելով պետությունների ինքնիշխանությունը, ժողովուրդները ինքնորոշումը և վեճերի խաղաղ կարգավորումը:
2.Հանրապետության Նորին Գերազանցություն նախագահից պահանջել բոլոր միջազգային ատյաններում և ֆորումներում, որոնց նա մասնակցում է` լինեն դրանք գլոբալ, տարածաշրջանային կամ երկկողմ, հանդես գալ կոչով` հորդորելով բոլոր անդամ պետություններին կոչով դիմել հակամարտող կողմերին` խաղաղ լուծում գտնելու նպատակով,
3.Մերժել հակամարտող կողմերից բացի ցանկացած այլ պետության` ռազմական գործողություններին աջակցելու և ռազմական օգնություն ցուցաբերելուն ուղղված կոչերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան