Սիրիացի զինյալները Ադրբեջան մեկնելու մասին իմացել են դեռ օգոստոսից. հետաքննություն
Թուրքիայի կողմից սիրիացի զինյալ ապստամբերի Ադրբեջան ուղարկելու փաստը միջազգային մամուլում շրջանառվել է դեռ օգսոստոս ամսից:
Բրիտանական «The investigative journal»-ի հետաքնության մեջ Լիբիայում կռվող սիրիացի ապստամբներից, ոմանք պատմել էին, որ իրենց ասվել է, թե Ադրբեջան են գնալու ավելի շատ գումարի դիմաց, քան Լիբիայում էին ստանում: Այս մասին գրումէ Ամերիկայի Ձայնը։
Սիրիայի Աֆրին քաղաքի ծագում ունեցող «Սուլթան Մուրադ» զինված խմբավորման անդամ Հասան Բաքրին (անունը փոխված է) ասել է. «Մի քանի ամիս առաջ մենք լսեցինք, որ Թուրքիան սիրիացիներին կուղարկի Եմեն: Բայց վերջերս մենք լսեցինք, որ միգուցե գնանք Ադրբեջան»:
«Ես լսել եմ, որ մենք գնալու ենք Ադրբեջան կամ ինչ էլ որ այն կոչվեր»,- ասել է Համզայի դիվիզիայի անդամ Օմար Յաղրին` սխալ արտասանելով երկրի անունը. «Լսեցի, որ նրանք մեր ներկայիս աշխատավարձին 2000 կամ 3000 դոլար կավելացնեն: Ես ուզում եմ գնալ, եթե դա ճիշտ է, քանի որ դա ավելի լավ է, քան նույնիսկ Լիբիայում $2000 ստանալը»:
Օմար Յաղրին չգիտի, թե որտեղ է Ադրբեջանը: «Ինձ չի հետաքրքրում», - ասել է նա: «Կարևորը փողն է: Եթե դա լուրջ է, ես և շատ ուրիշներ ցանկանում ենք գնալ»:
Բարձր աշխատավարձի հույսով Ադրբեջան հասած, և ղարաբաղյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ապստամբներն ավելի ուշ պարզել են, որ խաբվել են:
«Նրանք մեզ խաբեցին: Նրանք մեզ ասացին, որ գալիս ենք պահպանելու թուրքական հենակետը: Հետո մենք հասնում ենք այստեղ և մեզ ուղարկում են միանգամից մարտի »,-ասել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մարտերին մասնակից, սիրիական «Համզա» խմբավորման զինյալներից մեկը՝ հավելելով. «Մարտերը նման չեն այն ամենին, ինչ ես տեսել եմ: Դա նման է ֆիլմի: Անընդհատ ռմբակոծություն է»:
Ղարաբաղում ռազմական ակտիվ գործողությունների մեկնարկից երկու օր անց մ Reuters միջազգային լրտավական գործակալությունը, հղում անելով սիրացի այլ ապստամբների հետ արված հարցազրույցներին, հաղորդել էր, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել շուրջ 4000 սիրիացի զինյալ:
Բրիտանական The Guardian պարբերականը ևս անդրադարձել է նույն թեմային՝գրելով. «Սիրիացի ապստամբ մարտիկները գրանցվել են մասնավոր թուրքական անվտանգության կազմակերպությունում ՝ որպես սահմանապահներ Ադրբեջանում»:
Սիրացի զինյալների մասին հայտարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ փաստեր ունի:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը ասել էր, որ ՌԴ անվտանգության խորհրդակցության մասնակիցները նշել են տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված ծայրահեղ վտանգը:
Չնայաց հայկական մամուլում շրջանառվող լուրերին թե, ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվել, Sky News Arabia-ին հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան:
«Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տասնյակ չվերթներով հարյուրավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել, հաստատված է և ճիշտ»,- ասել է նա: Ամերիկյան կողմի այս արձագանքի մասին ԱՄՆ պաշտոնական աղբյուրներից դեռ հաստատում չկա:
Թեհրանը հայտարարել է, որ «թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները Իրանի հյուսիսային սահմաններին հարակից շրջաններն իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն»:
«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց՝ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ»,-գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: