Վիվա-ՄՏՍ. 0 դրամ/րոպե սակագին Արցախում
Վիվա-ՄՏՍ-ն Արցախում գտնվող իր բաժանորդների համար սահմանում է 0 դրամ/րոպե սակագին՝ Վիվա-ՄՏՍ-ի, ինչպես նաև Արցախի շարժական ու ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին ուղղված զանգերի (մուտքային և ելքային), ու նաև 0 դրամ սակագին՝ վերը նշված շարժական ցանցեր ուղարկվող SMS (կարճ) հաղորդագրությունների համար:
Վիվա-ՄՏՍ-ը նաև հարկ է համարում տեղեկացնել, որ ընկերության ցանցից դեպի Արցախ զանգի 1 րոպեի և SMS (կարճ) հաղորդագրություն ուղարկելու սակագինը նույնպես կկազմի 0 դրամ:
Վերը նշված սակագների գործողության ժամկետի մասին կտեղեկացվի հավելյալ:
Նշված սակագների կիրառման հնարավորությունը պայմանավորված է Արցախում կապի ոլորտի ծառայությունների՝ մինչև 2021թ. հունվարի 1-ը անվճար գործելու վերաբերյալ հայտարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն անվճար բջջային կապ կտրամադրի Արցախից եկած մեր հայրենակիցներին
- Այսօրվանից ՀՀ տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի՝ «Z» սակագնային պլանից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին