Ի՞նչ անել և որտեղ պատսպարվել «օդային տագնապ» ազդանշանի ժամանակ
«Թեև այս պահին անհրաժեշտություն չկա, սակայն հարկ եմ համարում հիշեցնել՝ ինչ է պետք անել քաղպաշտպանության ազդանշանների՝ «օդային տագնապ»-ի, «օդային ուշադրություն բոլորին»-ի դեպքում»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղպաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը։
Նրա խոսքով, եթե գտնվում եք տանը, անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, ջուր, փաստաթղթեր.
«Օգնե՛ք ձեր զավակներին, ծերերին և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ։ Եթե դրսում եք, գնահատե՛ք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու գտե՛ք և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ»։
Նա տեղեկացրեց, որ պաշտպանական կառույցներ են նկուղը, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը , ստորգետնյա կառույցները, ստորգետնյա ավտոկայանատեղիները, կախված տեղանքից նաև՝ ջրատարը, խորացված այլ կառույցները, խորշերը։
«Եթե գտնվում եք դրսում, ապա անհապաղ գնահատե՛ք իրավիճակը, որոշե՛ք ամենաապահով տարածքը և ուղևորվե՛ք այնտեղ։ Եթե գտնվում եք տրանսպորտային միջոցներում՝ նախ պետք է անվտանգ կայանեք դրանք, չխոչընդոտեք երթևեկությանը, ապա դուրս գալ տրանսպորտային միջոցից և գնալ մերձակա պաշտպանական կառույցները։
Եթե աշխատավայրում եք, սպասեք համապատասխան հաղորդագրություններին։ Եթե չկան դրանք, ապա առանց խուճապի մատնվելու դո՛ւրս եկեք և գնացե՛ք մոտակա պաշտպանական կառույց։ Արդյունաբերական ձեռնարկություններում գտնվելիս էլ, առաջնորդվե՛ք ձեռնարկություններում սահմանված կանոնակարգերով. նախ անջատե՛ք կենսաապահովման պայմանները, այնուհետև լքե՛ք տարածքը»,- ասաց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան