Հայկական ՀՕՊ ուժերը խոցել են ևս մեկ ինքնաթիռ, երկու ԱԹՍ
Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է.
«Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։
Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր»։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ այսօր՝ Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։
Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Սմերչը խփեց Հադրութ քաղաքին. ՊՆ ներկայացուցիչ
- ՊԲ հրամանատարի տեղակալ. Արցախի դեմ կռվող խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով
- ՊԲ հրամանատարի տեղակալ. Զոհվել են պաշտպանության բանակի 54 մարտիկներ
- ՊՆ. Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան