ՊԲ հրամանատարի տեղակալ. Զոհվել են պաշտպանության բանակի 54 մարտիկներ
«Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով։ Հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր ականանետներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը՝ օգտագործելով նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Նրա խոսքով, մարտական գորղությունների դինամիկան, կիրառաված տեխնիկան, սպառազինությունը և անձնակազմի քանակը աննախադեպ են եղել՝ հատկապես հյուսիսային ու հարավային ուղղություններով։ Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծումները շարունակվել են անընդմեջ, ՊԲ ստորաբաժանումներն իրեց խնդիրը կատարել են անթերի ու փայլուն։
«Ցավոք սրտի հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում իրենց կյանքը զոհաբերել են պաշտպանության բանակի 54 մարտիկներ: Ցավակցում եմ բոլորիս։ Վիրավորների քանակը ճշտվում է, ունենք բավական շատ վիրավորներ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ դիակների փոխանակման համար անհրաժեշտ է առնվազն ժամանակավոր հրադադար, սակայն այս պահին դրա միտումը չկա։
Ա. Սարգսյանն ասաց, որ թշնամու սահմանագոտում գտնվող զոհերի ու վիրավորների թիվը չի կարող ասել, այն ճշտման կարիք ունի։
«Ակտիվ փուլն ընթանում է, հրադադար չկա, որպեսզի մենք կարողանանք այդ ամենը հասկանալ»,-ասաց Ա. Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված 23 զինծառայողների անունները
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված ևս 26 զինվորների անունները
- Այսօր Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայողները
- Արցախի ՊՆ. Մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան