Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով 10 վիրավոր կա
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈւ-ն այսօր թիրախավորում էր Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտը
- ՊՆ ներկայացուցիչ. Ստեփանակերտին խփեցին
- ՊՆ. Ադրբեջանը նորից խփեց Հադրութին
- Հրետակոծված Հադրութը
- Սմերչը խփեց Հադրութ քաղաքին. ՊՆ ներկայացուցիչ
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում զոհվել են 11 և վիրավորվել 60-ից ավելի քաղաքացիական անձինք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան