Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորում և հրթիռակոծում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը:
«Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ներով և տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ԴԵՌԵՎՍ որևէ հրթիռ չի արձակվել:
Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից և ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների իր բոլոր հետևանքներով»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Զերծ մնալ հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելուց
- ՊՆ ներկայացուցիչ. Ստեփանակերտին խփեցին
- Սա էլ Տ-90-ը։ Տղերքը հեշտ էլ խփել են. ՊՆ ներկայացուցիչ
- ՊՆ. Ադրբեջանը նորից խփեց Հադրութին
- Կոտայքում օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է Ադրբեջանի անօդաչու թռչող սարք
- Ադրբեջանը հրետանի ու ԱԹՍ է կիրառել Գեղարքունիքում, կա զոհ և վիրավորներ
- Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են