Ադրբեջանը ռազմական գործողություններ է վարում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խստորեն դատապարտում է հումանիտար գործառույթ իրականացնող կառույցի թիրախավորումը Ադրբեջանի կողմից:
«Ադրբեջանական զինված ուժերը, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, դիտավորյալ, ուժգին և թիրախային կերպով հարվածել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Մասնավորապես, Ադրբեջանի կողմից թիրախավորվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որն իրականացնում է փրկարար ու մարդասիրական գործունեություն:
Նախնական տվյալներով՝ դիտավորյալ ու հասցեական թիրախավորման արդյունքում կան վիրավորված քաղաքացիական անձինք և մեծածավալ նյութական վնասներ: Տվյալները ճշտվում են:
Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և պետական մարմինների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է վարում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ներառյալ՝ կատարելով պատերազմական ծանրագույն հանցագործություններ:
Մինչև այս միջադեպը, Ադրբեջանը կիրառել է կասետային հրթիռներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հադրութ քաղաքի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա, որի արդյունքում վիրավորվել է երեք անձ: Սա այս օրերին քաղաքացիական նշանակության օբյեկտների դեմ կասետային զենքի կիրառման առաջին դեպքը չէ, ինչը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր իրագործվող պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության այսօրվա թիրախավորումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին հստակ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին՝ պաշտպանելով Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքները: Միջազգային հանրությունն ուղիղ պատասխանատվություն է կրում իրականացվող հանցագործությունների հետևանքների համար, և պետք է բացառվի Արցախի քաղաքական կարգավիճակով պայմանավորված խտրականությունն ու անտեսումն Արցախի բնակչության հանդեպ»,- նշված է Արցախի ՄԻՊ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով 10 վիրավոր կա
- Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտը
- ՊՆ ներկայացուցիչ. Ստեփանակերտին խփեցին
- ՊՆ. Ադրբեջանը նորից խփեց Հադրութին
- Միջազգային հանրությունն ու մարդու իրավունքների ոլորտի կառույցները պարտավոր են անել այն, ինչի համար ստեղծված են. ՄԻՊ
- Հրետակոծված Հադրութը
- Սմերչը խփեց Հադրութ քաղաքին. ՊՆ ներկայացուցիչ
- Հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. ՄԻՊ
- Արցախի ՄԻՊ. Արբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայկողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են
- Հադրութի և Մարտունիի ռմբակոծությունները՝ լուսնկարներով
- Գեղարքունիքի գյուղերում ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային հարձակումների հետևանքները փաստագրող աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան