Ղարաբաղում լրագրողների ռմբակոծությունն արդարացում չունի․ Լրագրողներ առանց սահմանների
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հայտարարություն է արել՝ նախօրեին Արցախում Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու, ռմբակոծելու հետ կապված, որի հետևանքով լրագրողները ծանր վիրավորվումներ են ստացել։
RSF-ը պահանջում է Ադրբեջանից հետաքննություն անցկացնել այս հարցով։
«Այս ռմբակոծությունն արդարացում չունի․քաղաքացիական անձինք և, առաջին հերթին, լրագրողները, ռազմական թիրախներ չեն։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննություն սկսել՝ կրակոցների աղբյուրը պարզելու համար, և ամեն ինչ անելու, որպեսզի վիրավոր լրագրողներն անվտանգ տարհանվեն»,- հայտարարել է Ժանն Քավելիեն՝ RSF- ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավարը:
Ասվում է, որ բոլոր լրագրողներն ու նրանց մեքենաները կրել են մամուլ՝ PRESS, տարբերանշանը: Լրագրողների նպատակն է եղել հարցազրույց վերցնել բնակիչներից և դիտարկել նախորդ ռմբակոծությունների պատճառած վնասները:
Ռմբակոծության արդյունքում վիրավորվել են 4 լրագրողներ․Le Monde-ի լրագրողն ու նրա ուղեկցող ֆոտոլրագրողը, Արմենիա TV-ի օպերատորը, 24news.am-ի լրագրողը։
Մի քանի այլ լրագրողներ, ներառյալ Ռուսաստանի անկախ «Dojd» հեռուստաընկերության հատուկ թղթակիցը և AFP-ի թիմը, հազիվ են խուսափել ռմբակոծությունից:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահն ու ԱԳ նախարարը այցելել են Le Monde պարբերականի վիրավորված լրագրողներին
- «Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան
- Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են
- Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են 2 լրագրողներ Le Monde-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան