ՊԲ հրամանատարի տեղակալ. Արցախի դեմ կռվող խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով
«Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերածանման և օգտագործման արդյունքում պարզվել է, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով։ Եզրակացությունները թողնում եմ ձեզ»,-այսօր առավոտյան լրագրողների հետ հանդիպմնաը հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Նա թվարկեց հակառակորդի կորուստները՝ 39 զրահատեխնիկա, 4 ՍՈՒ 25 ինքնաթիռ, 3 ՄԻ 24ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830։
«Ադրբեջանի կողմից օգտագործված ԱԹՍ-ների տեսակները, արտադրության երկիրը, մոտավոր քանակներն ու նրանց օգտագործման մարտավարությունն ու ղեկավարումը, կարելի է ասել, մեր կողմից բացահայտված է և վերահսկելի է։ Ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
Անդրադառնալով ՊԲ հրամանատարներից Կարեն Ջալավյանին «Արցախի հերոս» բարձարագույն կոչմամբ պարգևատրելու մասին հարցին, Ա. Սարգսյանը նշեց, նա Արցախյան ազատամարտից առ այսօր գտնվում է շարքերում, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել, բազմիցս վիրավորվել է և արցախյան գոյամարտում, և ապրիլյան քառօրյայում։
«Իր հմուտ գործողությունների արդյունքում ապահովվել է հյուսիսային ուղղության կայուն պաշտպանությունը, և ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը՝ հաշվի առնելով, որ այդ ուղղությամբ հակառակորդն օգտագործել է աննախադեպ քանակությամբ անձնակազմ, սպառազինություն ու ռազմական տեխնիկա։ Պարգևատրումները շարունակական բնույթ են կրելու, ըստ արժանվույն, ըստ սխրանքների՝ բոլորն էլ համապատասխան պարգևատրումների են արժանանալու»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան