ՊՆ. Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են բալիստիկ հրթիռներով
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.
«Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաև բալիստիկ հրթիռներով։ Հավանաբար նաև LORA հրթիռներով»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ադրբեջանական ԶՈՒ թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է արկն ընկնում ՀՀ և Արցախը կապող կամրջին, որը գտնվում է Հակարի գետի վրա:
Այսօր Ադրբեջանը հարվածներ է հասցրել Հադրութի և Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով քաղաքացիներ են վիրավորվել, տուժել է Ստեփանակերտի փրկարար ծառայությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով 10 վիրավոր կա
- Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտը
- Արկն ընկնում է Հակարի գետի վրա
- ՊՆ. Ադրբեջանը նորից խփեց Հադրութին
- Հրետակոծված Հադրութը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան