02.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
Հայաստանում երեկ կատարվել է 3897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Առողջացել է 187 մարդ: Մեկ օրում գրանցվել է մահվան 6 դեպք, որից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ) 102 (տղամարդ) և 66 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51382 դեպք, որոնցից 44406-ն` առողջացած, 966-ը` մահվան ելքով: Եվս 301 մարդ մահացել է, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը, ըստ ԱՆ-ի, վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5709 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 300224 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 01.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- ԱՆ. Հայաստանում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ
- 30.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
- 28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
- 28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- 27.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 328 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
- 26.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
- 25.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
- 24.09.2020. Կորոնավիրուսով նոր վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է
- 23.09.2020. Կորոնավիրուսի 210 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ է մահացել
- 22.09.2020. Կորոնավիրուսի 115 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ է մահացել
- 21.09.2020. Կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան