Ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից 097-77-72-70 համարի օգտագործմամբ կատարվում են զանգեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնում են. «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։
Միաժամանակ, շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ:
Բացի այդ, հիշյալ հեռախոսահամարից, ոչ գրագետ հայերենով, հաղորդագրություններ են ուղարկվել բաժանորդներին և Ազգային անվտանգության ծառայության անունից խնդրել ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարով։
Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախ մուտքի հնարավորություն կունենան տարածքային զինկոմիսարիատների նախաձեռնությամբ մեկնողները. ԱԱԾ
- Կարևոր ենք համարում կամավորագրման գործընթացի կազմակերպումը բացառապես պետական մարմինների համակարգման ներքո. ԱԱԾ
- ԱԱԾ. Զերծ մնալ զինտեխնիկայի տեղաշարժի մասին SMS-ներ գրելուց
- ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի պետական դավաճանություն կատարելու դեպք
- Ադրբեջանի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների բջջային հեռախոսներ, որոնցով զանգեր են իրականացնում. Արցախի ԱԱԾ
- ԱԱԾ. Արցախում ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան համարներից
- ԱԱԾ-ն՝ սնունդ, դեղորայք, սննդամթերք հավաքելու նախաձեռնությունների մասին
- ԱԱԾ. Հակառակորդը կարող է ֆեյսբուքյան գրառումներն օգտագործել սադրանքների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան