Արկն ընկնում է Հակարի գետի վրա
Ադրբեջանական ԶՈՒ թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է արկն ընկնում ՀՀ և Արցախը կապող կամուրջը Հակարի գետի վրա: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը հարվածներ է հասցրել Հադրութի և Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով քաղաքացիներ են վիրավորվել, տուժել է Ստեփանակերտի փրկարար ծառայությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Կայծակնային պատերազմը ձախողելով՝ Ադրբեջանը գնում է բնակավայրերի թիրախավորմամբ. Տիգրան Աբրահամյան
- ՊՆ ներկայացուցիչ. Ստեփանակերտին խփեցին
- ՊՆ. Ադրբեջանը նորից խփեց Հադրութին
- Հրետակոծված Հադրութը
- Սմերչը խփեց Հադրութ քաղաքին. ՊՆ ներկայացուցիչ
- Հադրութին հարվածում են հրետանիով. ՊՆ ներկայացուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան