ԱԳՆ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների ներխուժման դեպքը վերլուծում է ՀԱՊԿ-ին դիմելու համատեքստում
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը վերլուծում է Հայաստանի տարածք ներխուժած և Կոտայքի մարզի օդային սահմաններում խոցված անօդաչու թռչող սարքի հետ կապված իրավիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի նկատմամբ այս բացահայտ ոտնձգությունից հետո Հայաստանը պատրաստվում է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզի օդային տարածքներում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի 4 անօդաչու թռչող սարք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան