Արցախում կրկին թիրախավորվել են լրագրողները
Արցախում կրկին թիրախավորվել են լրագրողները։ Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի ու տեղեկատվության ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը մանրամասնում է, որ Մարտակերտում միջազգային և տեղացի լրագրողներին տեղափոխող միկրոավտոբուսը հրետակոծության հետևանքով վնասվել է։
«Կարևորը վիրավորներ չունենք»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողները։ «Գրադի» հրետակոծության տակ է ընկել «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը։
Le Monde-ի լրագրողը Ստեփանակերտում վիրահատվելուց հետո այսօր տեղափոխվեց Երևան, ապա հատուկ ինքնաթիռով տեղափոխվեց իր հայրենիք։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Առաքելությունը կատարված է
- «Le Monde»-ի լրագրողներին տեղափոխում են Ֆրանսիա
- Արցախի նախագահն ու ԱԳ նախարարը այցելել են Le Monde պարբերականի վիրավորված լրագրողներին
- «Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան
- Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են
- Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախում Agence France-Presse -ի լրագրողներին տեղափոխող մեքենային
- Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորում է ստացել 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը
- Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են 2 լրագրողներ Le Monde-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան