Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին շնորհվեց «Արցախի հերոս» կոչում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ ընթացակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»:
Նշենք, որ հրապարակված տեսանյութում Արայիկ Հարությունյանը ռադիոկապի միջոցով դիմելով բանակին, հայտարարեց. «Դիմում եմ Արցախի հերոսական բանակի հերոսական զինվորներին, սպաներին, գեներալներին: Արդեն մի քանի օր է, ինչ թշնամին լայնածավալ ռազմական գործողություններ է ծավալում ամբողջ սահմանի երկայնքով: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հերոսական ժամկետային զինծառայողներին, նրանց հրամանատարներին, կամավորականներին: Մենք ժամանակ ունենալու ենք դեռ գնահատելու բոլորի սխրանքը, բայց այսօր մենք ականատես ենք եղել լեգենդար «Եղնիկների» հերոսական մարտական գործողություններին, որի արդյունքում, ոչ միայն գրավել են անհրաժեշտ մարտավարական բարձունքներ, կետեր, այլ նաև հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ: Տեսնելով րոպեներ առաջ կատարված սխրանքը՝ որոշել եմ Կարեն Աղասի Ջալավյանին պարգևատրել «Արցախի հերոս» բարձարագույն կոչմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան