Էրդողանը հավակնում է Երուսաղեմին․ Սա մեր քաղաքն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ակնարկել է, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ անդրադառնալով Օսմանյան կայսրության կողմից քաղաքի վերահսկմանը ժամանակակից դարաշրջանի մեծ մասում: Այս մասին գրում է Times of Israel-ը։
«Այս քաղաքում, որը մենք ստիպված էինք արցունքներով թողնել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, դեռ հնարավոր է հանդիպել օսմանյան դիմադրության հետքերի: Այնպես որ, Երուսաղեմը մեր քաղաքն է, քաղաք է մեզանից», - ասել է Էրդողանն ու հավելել, որ այս քաղաքում են քրիստոնեության և հուդայականության սուրբ վայրերը:
Նշվում է, որ Օսմանյան կայսրությունը ղեկավարում էր Երուսաղեմը 1516-1917 թվականներին:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել Էրդողանի ելույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին