Մենք չափազանց մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակով. Ջասթին Թրյուդո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին հայտարարությամբ:
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ֆեյսբուքյան էջում զետեղված ուղերձում ասվում է.
«Մենք չափազանց մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակով: Դա հակամարտություն է, որը մոլեգնում է երկար ժամանակ, բայց վերջին սրացումը չափազանց կարևոր է ինչպես ներգրավված երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար: Մենք պետք է տեսնենք ռազմական գործողությունների լիցքաթափումը, մենք պետք է տեսնենք երկխոսության և բանակցությունների վերականգնում:
Մենք կոչ ենք անում հանգստության, մենք միջազգային գործընկերների հետ աշխատում ենք այս իրավիճակը կարգավորելու համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն կարող է լուծվել միայն պատշաճ երկխոսության և փոխգործակցության միջոցով: Կանադայի ռազմական տեխնիկայի հնարավոր օգտագործման տեղեկության հետ կապված հայտնեմ, որ Արտաքին գործերի նախարարը հետաքննություն է սկսել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել: Անհրաժեշտ է, որ մարդու իրավունքները չոտնահարելու Կանադայի ակնկալիքները մշտապես հարգվեն: Լրացուցիչ կհայտնենք, երբ հասկանալի դառնա ավելին»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան