Տասնյակ հայ կանայք ու աղջիկներ կամավորագրվում են Արցախին
Տասնյակ հայ կանայք դիմել են բանակի հավաքագրման կենտրոն՝ ցանկանալով մասնակցել Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին:
Կամավոր աղջիկներից մեկը հայտնում է, որ հենց պատերազմի սկզբից ցանկացել է նամակ գրել պաշտպանության նախարարին, որ իրենց էլ ինչ-որ ձևով ներգրավեն ռազմական գործողություններին և շատ ուրախացավ, երբ իմացավ, որ հնարավորություն կա մասնակցելու հայրենիքի պաշտպանության գործընթացներին:
Ոստիկանության փոխգնդապետ Հարություն Հակոբյանը հայտնեց, որ արդեն 98 կին մեկնել է առաջնագիծ, և ըստ իրավիճակի մասնակցում են ռազմական գործողություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին