Քյոխը՝ Կարո Ջալավյանը, իսկապես մեր ժամանակների հերոսն է. Տիգրան Աբրահամյան
Քյոխը՝ Կարո Ջալավյանը, իսկապես մեր ժամանակների հերոսն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Նա այդ կոչմանը զուտ մեկ, երկու, երեք օրվա ռազմական գործողությունների արդյունքում չի արժանացել։
90-ականների պատերազմից սահմանին է։
2016 թվականի ռազմական գործողությունների ծանր օրերին նրա հրամանատարությամբ, մեր համահավաք ստորաբաժանումը Թալիշի ուղղությամբ 10 դիրք ազատագրեց։
Բարոյական բարձր արժանիքներով մարդ, պատվախնդիր զինվորական, ընտանիքի լավ հայր, ուղղակի լավ ընկեր։ Սա այն համեստ բնորոշումներն է, որով կարելի է ներկայացնել Քյոխին»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան