Հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները. ՄԻՊ
Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են հրետանային ու ԱԹՍ-ներից հարձակման: Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել: Այս տեղեկություններն առանձին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«Խաղաղ բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգով տեղեկացրել են, որ հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները։
Խստորեն դատապարտելի է, որ հարվածներն իրականացվել են հենց բնակելի տների վրա ու գիշերային ժամի, երբ մարդիկ վստահաբար տանն են, իսկ շատ դեպքերում արդեն քնած։ Սրանք միջագային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։
Շատվանը հենց այն գյուղն է, որտեղ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի գլխավերևում հայտնվել էին ԱԹՍ-ներ և որի պատճառով ստիպված էին եղել դադարեցնել երեկվա փաստահավաք աշխատանքները»,- նշված է ՄԻՊ հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հրետանի ու ԱԹՍ է կիրառել Գեղարքունիքում, կա զոհ և վիրավորներ
- Գեղարքունիքի գյուղերում ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային հարձակումների հետևանքները փաստագրող աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան