Իզուր չեն ասում, որ բանակն առաջին հերթին ուժեղ է իր մարտական ոգով․ Օլեքսանդր Բոժկոն հայկական ուժերի մասին
Ադրբեջանցիները չկարողացան իրականացնել անակնկալ հարձակման գործոնը և ներխուժել Լեռնային Ղարաբաղի խորքերը, և այժմ նրանք տեղում դոփում են, իսկ հայերին հաջողվեց վերականգնել կորցրած դիրքերը: Իզուր չի ասվում, որ բանակն առաջին հերթին ուժեղ է իր մարտական ոգով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ, գրող, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն:
«Երեկ ընկերս ասաց, որ երբ հայտարարվեց ընդհանուր զորահավաք Լեռնային Ղարաբաղում, այն ավարտվեց հինգ ժամվա ընթացքում։ Հինգ ժամվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ամբողջովին հագեցած էր: Հայերի մարտական ոգին, հայրենի հողը պաշտպանելու պատրաստակամությունը տպավորիչ է: Ինչպես նաև նրանց հավատը հաղթանակին: Եվ սրա համար կան բոլոր պատճառները:
Երեկ հրավիրված ասուլիսում Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ վերջին չորս օրվա մարտերի ընթացքում հակառակորդը ռազմական տեխնիկայում և կենդանի ուժում այնպիսի կորուստներ է ունեցել, ինչպես դիմակայության բոլոր նախորդ տարիներին, և դա չնայած այն հանգամանքին, որ նա զգալիորեն գերազանցում է հայկական զինված ուժերին զենքի քանակով ու որակով:
Ադրբեջանցիներն այդպես էլ ի վիճակի չեղան պատշաճ կերպով իրականացնել անակնկալ հարձակման գործոնը, ու հիմա դոփում են տեղում, իսկ հայերին հաջողվեց վերականգնել կորցրած դիրքերը: Ուստի, իզուր չեն ասում, որ բանակն առաջին հերթին ուժեղ է իր մարտական ոգով»,- գրել է Բոժկոն: