Այս հանգանակությունը, դրամահավաքը ի սրտե նվիրում ենք Հայաստանին՝ մեր սուրբ հողին. ֆրանսիաբնակ եզդի
Ֆրանսիայի Բլուայի և Ռամառանտին քաղաքների հայերը և եզդիները մի մարդու նման հանգանակություն են արել Արցախում կռվող զինվորների և թիկունքի համար: Սոցիալական ցանցում տարածված տեսանյութում կազմակերպիչները հայտնում են, որ 12 450 եվրո է հանգանակվել, որը փոխանցում են Պաշտպանության բանակի հաշվեհամարին՝ զենք գնելու համար, իսկ դեղորայքը շուտով կհասնի Երևան:
«Այս հանգանակությունը, դրամահավաքը ի սրտե նվիրում ենք Հայաստանին, մեր մայր հողին, մեր սուրբ հողին, դուխով կռվենք ու հաղթելու ենք»,- հայտնում է հայերի կազմակերպած հանգանակությանը միացած տեղի եզդիների համայնքի ներկայացուցիչը՝ հավելելով, որ հոգով ու սրտով Հայաստանի հետ են:
Հանգանակության կազմակերպիչները ասում են, որ այն լինելու է շարունակական:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է