Բեկորային վնասվածքները մեծ կշիռ ունեն ընդհանուր վիրավորումների մեջ. Արմեն Մուրադյան
«Ցավոք, պետք է արձանագրեմ, որ բեկորային վնասվածքները մեծ կշիռ ունեն ընդհանուր վիրավորումների մեջ, ինչը վկայում է թշնամու կողմից անկանոն ու չտարբերակված թիրախավորումների մասին։ Այդ ռազմական արկածախնդրության հետևանքով զոհեր կան ոչ միայն զինվորականների, այլև խաղաղ բնակչության շրջանում՝ ծերեր, կայանք, երեխաներ, լրագրողներ»,- այս մասին Արցախի Տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նրա խոսքով, վնասվածքները, որ իրենք տեսնում են, ուղղակի բոլոր մարդասիրական ու համամարդկային արժեքներից դուրս են.
«Կարող ենք գրանցել, որ այդ զենքերի կիրառումը անմարդկային բնույթ է կրում, առավելևս, որ մենք համախմբված ենք մեկ այլ արհավիրքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծայրահեղականների, վարձկանների, ահաբեկիչների օգնությամբ պատերազմ է հրահրել այն պահին, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ»:
Նա ընդգծեց, որ հիվանդանոցային ծառայությունները ծանրաբեռնված են, որովհետև հիվանդներին զանգվածաբար Արցախից Հայաստան են տեղափոխում, իսկ դա արվում է, որպեսզի Արցախում ազատ մահճակալներ լինեն հնարավոր անհրաժեշտ արագ բուժօգնություն տրամադրելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին