Պետնախարար. Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում
Արցախի Հանրապետության մայրաքաղաքից տարհանում չկա։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը։
«Պաշտոնապես հայտարարում եմ, Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում։ Տարհանվել են որոշ գյուղեր, որոնք գտնվում են շփման գծի երկայնքով, մի քանի կմ հեռավարություն ունեն սահմանից ու մարտի գծից։ Ստեփանակերտը չի տարհանվում, նման որոշում կընդունվի միայն հիմնավոր հանգամանքների դեպքում»,- ասաց նա։
Մարտիրոսյանն ասաց՝ Ստեփանակերտի հրետակոծության հետևանքով վիրավորներ կան, նրանց թիվը ճշտվում է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:
Հարակից հրապարակումներ`
- Առաջին կադրերը հրետակոծված Ստեփանակերտից
- Գրիգորի Մարտիրոսյան. Ստեփանակերտում զոհերի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են
- Ադրբեջանը ռմբակոծում է Ստեփանակերտը․ Արտակ Բեգլարյան
- Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով 10 վիրավոր կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին