ԵԱՀԿ ԽՎ անդամ. Անընդունելի են օտարերկրացի վարձկանների ներգրավումը և քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները
«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին լուրերը տագնապալի են և հանգեցնում են բազմաթիվ մարդկային զոհերի: Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսմանն ականատես լինելը զգայուն պահ է: Այժմ առավել քան երբևէ հրատապ է հրադադարի և երկխոսության փուլի վերսկսման միջազգային կոչով դիմելը», - հայտարարում է «Հինգ աստղ» շարժման պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ անդամ Նիկոլո Ինվիդիան:
«Հաստատվելու դեպքում չափազանց մտահոգիչ են մամուլում հայտնված այն լուրերը, որ տարբեր ջիհադիստական խմբերին պատկանող և «Իսլամական պետության» վետերաններից կազմված 4 հազար սիրիացի վարձկաններ ուղարկվում են հայերի դեմ կռվելու: Անընդունելի են օտարերկրացի վարձկանների ներգրավումը և քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները: Բոլոր կողմերին հորդորում եմ անհապաղ հրադադար հաստատել, հրավիրում քաղաքակիրթ հաղորդակցության և ամբողջ տարածաշրջանում առանց հակամարտությունը սնող արտաքին միջամտությունների վերականգնված կայունության»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հարակից հրապարակումներ`
- «Քթներդ չխցկեք այստեղ». «Արմնյուզ»-ի մեկնաբանը արաբերենով դիմել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկաններին
- Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման տեղեկությունը
- Զախարովան խոսել է վարձկաններին ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու մասին
- Լեռնային Ղարաբաղում առնվազն երեք սիրիացի վարձկան է սպանվել․ The Guardian
- Ես չգիտեի, որ պետք է կռվեմ․BBC-ն Ղարաբաղի դեմ կռվում Սիրիայից վարձկան է գտել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին