03.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 543 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
Հայաստանում երեկ կատարվել է 3483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 543 նոր դեպք: Առողջացել է 177 մարդ: Մեկ օրում մահացեկ է 7 հիվանդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 66 (կին), 68 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 72 (կին) և 83 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51925 դեպք, որոնցից 44583-ն` առողջացած, 972-ը` մահվան ելքով: Եվս 302 մարդ մահացել է, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6068 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 303707 թեստավորում։
Հարակից հրապարակումներ`
- 02.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- 01.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք, գրանցվել է 5 մահ
- 30.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 458 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
- 28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 327 նոր դեպք, գրանցվել է 2 մահ
- 28.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, գրանցվել է 6 մահ
- 27.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 328 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
- 26.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
- 25.09.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք, գրանցվել է երեք մահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին