
Ավստրիայի ԱԳՆ․ Անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում
Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել։
«Ավստրիան կրկին կոչ է անում անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում։ Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի՝ միջազգային պարտավորություններին համապատասխան: Մենք խստորեն դատապարտում ենք արտաքին կողմերի ներգրավվածությունը հակամարտության մեջ»,- ասվում է Ասվտրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Austria renews its call for an immediate humanitarian ceasefire in the #NagornoKarabakh conflict. Civilians must be protected in line with intl. obligations. We strongly condemn the involvement of external parties in the conflict.
— MFA Austria (@MFA_Austria) October 3, 2020