Լապշին. Մարդիկ սոցցանցերում հարցնում են՝ որտեղի՞ց կարող են գնել հայկական դրոշներ
Ռուս-հրեական ծագմամբ հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, որ այսօր Երուսաղեմում մարդիկ ցուցապաստառներ են պարզել՝ իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանին։
«Ցանկանում եմ ասել, որ շատ դեպքերում նրանք հայեր չէին, այլ սովորական հրեաներ, որոնք համակրում են Հայաստանին։Սոցցանցերի իսրայելական շատ խմբերում մարդիկ դիմում ու հարցնում էին, թե որտեից կարող են հայկական դրոշներ գնել, որպեսզի կախեն իրենց պաշտգամբներում։ Կրկնում եմ, դա գրում են ոչ թե հայերը, այլ սովորական հրեա-իսրայելցիները»,- գրել է նա՝ ավելացնելով, որ դա ասում է այն հարցի շրջանակում, որ իբր բոլոր իսրայելցիները Հայաստանի դեմ են ու օգնում են թուրքերին և Ալիևին։
«Դա ճիշտ չէ։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հիմա գտնվում է մեծ ճնշման ներքո՝ Բաքվին զենքի մատակարարումը դադարեցնելու պահանջով»,- նշել է նա։