Աշխարհի մարդիկ, ոտքի կանգնեք և ձեր ձայնը տվեք Արցախին. Լյուբով Կազարնովսկայա
Աշխարհահռչակ ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան հանդես է եկել Հայաստանին ու Արցախին սատարելու կոչով՝ իրադարձությունները անվանելով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սանձազերծված արյունոտ սպանդ:
«Սա շատ տխուր լուր է, որը մենք ստանում ենք Արցախում մարտերի օջախից: Այս հողն ինձ համար շատ հարազատ է, քանի որ հայրս ծառայում էր Հայաստանում, բանակի հրամանատարն էր, և ես այցելել եմ այդ բոլոր վայրերը և շատ լավ գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում: Մենք ունենք շատ ընկերներ, ծանոթներ, պատմաբաններ, որոնք ինձ պատմել են արյան մեջ թաթախված այս երկրի մասին», - տեսաուղերձում ասում է երգչուհին՝ հիշեցնելով, որ 5 տարի առաջ ամբողջ աշխարհը վշտով և պատմական հիշողությամբ, միևնույն ժամանակ կատարվածի անընդունելիությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և այն չկրկնելու ուղերեձ հղեց:
5 տարի առաջ մենք Ստեփանակերտի հրապարակում միջազգային երաժիշտների կազմով մատուցեցինք Վերդիի Ռեքվիեմը: Եկան ավելի քան 6000 հազար մարդ, մարդիկ եկան ողջ աշխարհից, քանի որ, ինչպես գիտեք, այդ սարսափելի ողբերգությունը՝ Ցեղասպանությունը, սփռել է հայերին աշխարհի բոլոր մայրցամաքներով մեկ: Եվ բոլորը եկել էին այն պատգամով` չպետք է թույլ տալ, որ այս սարսափելի պատմությունը կրկնվի:
Եվ ի՞նչ ենք մենք տեսնում այսօր: Փաստորեն, սա ցեղասպանություն է, որը նորից է սկսվում: Եվ ես կարող եմ վստահաբար ասել սա, քանի որ բոլոր այն արժեքները, որոնք գոյություն ունեն Արցախի հողի վրա, ամենահին արժեքներն են: Ինչպիսիք են Գանձասարի վանքը (9-րդ դար): Սրանք բոլորը շատ մեծ մշակույթի հուշարձաններ են, որոնք մեզ թողել են մեր նախնիները: Եվ որպես Ղարաբաղի ժողովուրդ՝ որպես այս մշակույթը, այս ավանդույթները, այս պատմական հիշողությունը կրող մարդիկ, ինչպես են նրանք գնահատում իրենց հողը: Ինչպես են սիրում այն, ինչպես են պայքարում իրենց երկրի յուրաքանչյուր թիզի համար:
Եվ ինձ թվում է, որ երրորդ երկրների միջամտությունը բացարձակապես անընդունելի է: Արցախն ինձ համար Կովկասում քրիստոնեության այնպիսի ֆորպոստ է, որը չպետք է կորցնել: Ես հասկանում եմ, թե ինչ է ուզում Թուրքիան, ես հասկանում եմ մյուս կողմի հավակնությունները, բայց ինձ թվում է, որ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, և ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլ պետք է լինեն փորձագետներ, պատմաբաններ, մարդիկ, որոնց մեջ կենդանի պատմական հիշողություն կա, և նրանք պետք է գան ինչ-որ համաձայնության: Քանի որ անհնար է միայն կոչերով խաղաղ կարգավորման հասնել: Պարբերաբար այնտեղ սարսափելի բախումներ են սկսվելու, որոնք այսօր արդեն կարելի է անվանել պատերազմ: Դա չի կարելի թույլ տալ: Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ մայրերն այսօր խաղաղ պայմաններում թաղեն իրենց որդիներին ... Դա անհավանական է: Սա սարսափելի է: Ցավալի է…
Կարծում եմ, որ այսօր մենք բոլորս պետք է ինչ-որ բարոյական աջակցություն ցուցաբերենք Արցախի ժողովրդին, ասենք աներևակայելի բարի խոսքեր, օգնության խոսքեր, աջակցության խոսքեր: Որպեսզի թույլ չտանք 105 տարի առաջ տեղի ունեցածի կրկնություն: Այս սարսափելի արյունալի սպանդը կրկին կանխելու համար: Որպեսզի երկու կողմերի մայրերն էլ այսօր լաց չլինեն: Որպեսզի երկրների կառավարությունները, ի վերջո, լսեն միմյանց: Սա է իմ մեծ ցանկությունը, սա միայն սրտիս ցավը չէ...», - ասել երգչուհին:
«Աշխարհի մարդիկ, ոտքի կանգնեք և ձեր ձայնը տվեք Արցախին: Խաղաղություն պետք է լինի այդ երկրի վրա: Այդ երկիրը սուրբ է, աներևակայելի էներգետիայով հագեցած, շատ կարևոր, և ինձ թվում է, որ այսօր մենք բոլորս պետք է վճռական «ոչ» ասենք ռազմական գործողություններին, որոնք ամբողջովին անարդարացիորեն են ծավալվել այս տարածքում: Մենք ձեզ հետ ենք», - ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան