ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է՝ խորապես ցավում է, որ կողմերը շարունակում են ռազմական ներգրավվածությունը՝ չնայած միջազգային հանրության, այդ թվում` իր և ԵԱՀԿ համանախագահների կողմից հրադադարիբազմիցս հնչեցրած կոչերին: Նա կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները: Այս մասին «Ամերիկայի ձայնին» ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Ըստ խոսնակի՝ գլխավոր քարտուղարը համոզված է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա շեշտել է, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն ավելի է խորացնելու մարդկային տառապանքները, և որ երկխոսությունը հակամարտության կայուն և տևական լուծման միակ ճանապարհն է:
Գլխավոր քարտուղարը նաև կրկնում է Գերագույն հանձնակատար Բաչելետի սեպտեմբերի 29-ի հայտարարությունը և կոչ անում բոլոր կողմերին հարգել միջազգային մարդու իրավունքները և մարդասիրականօրենքները: Գլխավոր քարտուղարը հիշեցնում է երկու կողմերի ղեկավարություններին, որ քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները պետք է մշտապես պաշտպանված լինեն: