
Մակրոնը կողմերին առաջարկել է բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է` հաջող հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ: Հայտարարությունը տարածել է Reuters-ը:
Մակրոնն ասել է, որ աշխատանքը պետք է սկսվի ուրբաթ երեկոյան, քանի որ ինքն ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
Վերջինս մեկ անգամ ևս կրկնել է նաև հրադադարին վերադառնալու իր հորդորը: