Տիգրան Աբրահամյան. Մարտերին ծանր որակում տալն էլ է արդեն քիչ
«Մարտերին ծանր որակում տալն էլ է արդեն քիչ։ 1994 թվականի պատերազմից հետո նման լուրջ իրավիճակ չի եղել»,- գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, ով այս օրերին Արցախում է։
Հիշեցնենք, Արցախի Հանրապեության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ անցած գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման: ՊԲ ստորաբաժանումները ցուցաբերում են հերոսական դիմադրություն՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին:
Քիչ առաջ ՊԲ ստորաբաժանումների դիպուկ կրակի արդյունքում հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակ. Խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ
- Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով հյուսիսային ու հարավային թևերում, անցել է հարձակման. ՊՆ խոսնակ
- ՊՆ ներկայացուցիչ. Գիշերը ընթացել են թեժ մարտեր
- ՊՆ ներկայացուցիչ. Ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան