Կորոնավիրուսի հետևանքով մահացել է պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը
ԴԱշնակցական Արթուր Եղիազարյանը տեղեկացնում է.
«Մեր ընկեր, հայ մեծ պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը գիշերը մահացել է ...
Մահվան պատճառը՝ covid-19»։
ԳԱԱ պատմության ինստիտուտի տարածած գույժում ասված է.
«ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրինությունը և ողջ անձնակազմը իր անսահման վշտակցությունն է հայտնում ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող «Հայոց պատմություն» մասնագիտական խորհրդի անդամ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, սիրելի գործընկեր Արտակ Մովսիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։
Ցավակցում ենք ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, գործընկերներին և ընկերներին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան