ArCa-ն իր օգտատերերին զգուշացնում է
ArCa-ն իր հավելվածից օգտվողներին ուղղված հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«Ձեր գրանցանոթի անվտանգությունը բարձր մակարդակի վրա պահելու նպատակով կիրառեք 2FA կրկնակի հավաստագրման մեխանիզմը։
Որպես 2FA գործիք հորդորում ենք կիրառել Google Authenticator-ը, որպես առավել հուսալի հավաստագրման մեթոդ։
Կիրառման հնարավորությունը հասանելի է մեր կայքի միայն web տարբերակով (ոչ հավելվածով)` Ձեր գրանցանոթի Անձնական կարգավորումներ բաժնում։
Մանրամասների համար խնդրում ենք այցելել մեր կայքի Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ) > Անվտանգություն բաժին»։