ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա․ Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ
Ամերիկացի իրավաբան, միջազգայնագետ, ՄԱԿ-ի ժողովրդավարական և արդար միջազգային կարգի խթանման անկախ փորձագետ (2012-ից- 2018թ․ներին՝ նշանակված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից) Ալֆրեդ դը Զայասը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետ կապված գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է մեղադրվի Միջազգային քրեական դատարանի կողմից 6-րդ հոդվածով`ագրեսիայի հանցագործություն կատարելու համար:
Ժամանակն է մերժել հնացած այն գաղափարը, որ մի էթնիկ խումբ իշխի մեկ այլ էթնոսի:
Տարածքն ավելի սուրբ չէ, քան այնտեղ բնակվող մարդիկ:
Որևէ պատճառ չկա, թե ինչու Ադրբեջանի կառավարությունը պետք է իշխի նրա ենթակայությունը մերժող հայ բնակչության նկատմամբ»,- գրել է Ալֆրեդ դը Զայասը:
ՄԱԿ-ի փորձագետը նաև ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից հռչակել է իր անկախությունը 1991 թվականի դեկտեմբերին։ Այս հռչակագիրը համապատասխանում է ժամանակակից միջազգային իրավունքին:
Azeri President Ilham Aliyev should be indicted by the International Criminal Court under article 6, for committing the crime of aggression.
— Alfred de Zayas (@Alfreddezayas) October 3, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան