ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին հանձնարարել է դուրս չգալ Երևանի տարածքից
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածել է հայտարարություն՝ արգելելով իր աշխատակիցներին դուրս գալ Երևանի տարածքից։
Հայտարարության մեջ նշվում է.
«Լեռնային Ղարաբաղի տարածարջանում շարունակվում են զինված առճակատումները։ Անվտանգ վայրերում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին դեսպանությունը հորդորում է խուսափել երկրի ներսում ոչ էական ճամփորդություններից։ ԱՄՆ դեսպանատունը դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հանձնարարել է Երևանից դուրս չգալ։
Ավելի վաղ հնչեցրած անվտանգության ահազանգերին համապատասխան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հորդորել իր քաղաքացիներին խուսափել դեպի Երևանից հարավ, Սևանա լճից արևելք, Դիլիջանի ազգային պարկից հյուսիս գտնվող Մ4 և Մ16 մայրուղիներից արևելք ու մինչև Տավուշում Վրաստանի հետ սահման մեկնելուց։ Մի մեկնեք Լեռնային Ղարաբաղ»։
Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է հետևել տեղական լուրերին։ Նշվում է, որ Դեսպանատունը կհետևի անվտանգային իրադրությանն ու հարկ եղած դեպքում նոր տեղեկատվություն կհրապարակի, իսկ մինչ այդ հորդորում է հետևել լուրերին, խուսափել մարդաշատ վայրերից, ցույցերից, ընտանիքի անդամներին ու ընկերներին հայտնել անվտանգ լինելու մասին, վերանայել անձնական անվտանգության պլանները, խուսափել երկրի ներսում ոչ էական ճամփորդություններից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում