Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքւց։
Հայաստանի խորհրդարանի խոսնակը առանձազրույց է ունեցել Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում երկու հայկական պետությունների պատգամավորները տեղեկատվություն են փոխանակել թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում ներկայիս իրավիճակի մասին:
Ներկաներն ընդգծել են, որ միասնական են դիմակայելու հակառակորդին մինչեւ հաղթանակ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԺ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը
- Արցախի ԱԺ-ն կոչով դիմել է Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին
- Որքան էլ պարադոքսալ հնչի՝ Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը. Արարատ Միրզոյան
- Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել. Արարատ Միրզոյան
- Մենք հաղթելու ենք, որովհետև այլ տարբերակ չկա. Միրզոյան