Հրետանավորները ոչնչացնում են Ադրբեջանի դիրքերը
«Զինուժ» մեդիան ներկայացրել է նոր տեսանյութ, թե ինչպես են հայ հրետանավորները ոչնչացնում հակառակորդի դիրքերը։
«Հաղթելու ենք պարտադիր»,- ասում են հրետանավորները ու շարունակում իրենց գործը։
«Մեր հրետանին իր խնդիրը կատարում է բարձր մակարադակով։ Կարևորը չունենք ոչ մի գրամ հող տված, փորձելու ենք գնալ առաջ»,- ասում են զինծառայողները։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։
Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը. ՊՆ խոսնակ
- ՊՆ ներկայացուցիչ. Մեր զորքերին հաջողվել է մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատենիկա խոցել
- Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ
- ՊՆ-ն հրապարակեց «Հովազ-1» դիրքի ավագի սխրանքի մանրամասները
- ՊՆ ներկայացուցիչ. Հակառակոդին հզոր հարված է հասցվել
- Արցախի ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան